ՀՀ ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի «Գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ»-ի թափուր հաստիք
11/06/2024
Աշխատանքային պայմաններ՝ մշտական
Աշխատանքի վայրը՝ ք.Երևան
Աշխատավարձը՝ 200000 ՀՀ դրամ
Պարտականություններ՝
- Գործընկեր կառույցների հետ փոխշահավետ համագործակցային կապերի ստեղծման, համակարգման, մշակման և զարգացման աշխատանքներին մասնակցություն
- Գիտատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող հանդիպումների, գիտաժողովների, կոնֆերանսների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին մասնակցություն
- Գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման ուղղությամբ անհրաժեշտ տեղեկատվության ձեռք բերման և մշակման աշխատանքների իրականացում
- Համաձայնագրերի նախագծերի մշակում, համաձայնեցման գործընթացի ապահովում
- Գործուղումների կազմակերպում
- Անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանությունների իրականացում
- Օտարերկրյա պատվիրակությունների, մասնագետների ընդունման և այդ աշխատանքների հետ կապված արարողակարգային գործառույթների կատարում
- Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում
Սահմանված պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն (քաղաքագիտություն, հանրային կառավարում, միջազգային հարաբերություններ, օտար լեզուներ կամ հարակից մասնագիտություն)
- Առնվազն 3 տարվա ոլորտային աշխատանքային փորձ (բակալավրի որակավորման առկայության դեպքում) կամ 1 տարվա ոլորտային աշխատանքային փորձ (մագիստրոսի որակավորման առկայության դեպքում)
- Կայուն զարգացման նպատակների և երկրի ստանձնած հանձնառությունների իմացություն
- Միջազգային համագործակցության ձևաչափերի և դրանց կարգավորող իրավական ակտերի իմացություն
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություն
- Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` «Գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ»-ի թափուր հաստիք։
Դիմելու վերջնաժամկետը՝ հունիս 25, ժամը 18:00: