AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Microsoft-ի կողմից մշակված արհեստական բանականության (AI) մոդելը կարող է ճշգրիտ կանխատեսել ամբողջ աշխարհի եղանակը և օդի աղտոտվածությունը մեկ րոպեից քիչ ժամանակում

11/06/2024

Ավրորա անունով մոդելը արհեստական բանականության եղանակի կանխատեսման մի շարք գործիքներից մեկն է, որոնք մշակվում են տեխնոլոգիական հսկաների կողմից, ներառյալ Google DeepMind-ի GraphCast-ը` հիմնված Լոնդոնում և Nvidia-ի FourCastNet-ը՝ Կալիֆորնիայի Սանտա Կլարայում:
Հետազոտողներն ասում են՝ Ավրորայի գլոբալ օդի աղտոտվածությունը արագ կանխատեսելու կարողությունը նորարական է: Ամստերդամի Microsoft Research AI4Science նախաձեռնության AI հետազոտող Պարիս Պերդիկարիսը և գործընկերները պարզել են, որ Ավրորան մեկ րոպեից քիչ ժամանակում կարող է կանխատեսել օդի վեց հիմնական աղտոտիչների մակարդակը ամբողջ աշխարհում՝ ածխածնի մոնօքսիդ, ազոտի օքսիդ, ազոտի երկօքսիդ, ծծմբի երկօքսիդ, օզոն և կախված մասնիկներ, որը սովորաբար տևում է հինգ օր: 
Ավրորան կարողանում է կանխատեսումներ անել «չափից ավելի փոքր հաշվողական արժեքով», քան սովորական մոդելը, որն օգտագործվում է ECMWF-ի Copernicus մթնոլորտի մոնիթորինգի ծառայության կողմից և կանխատեսում օդի աղտոտվածության գլոբալ մակարդակները:
Ավրորայի կանխատեսումները չէին տարբերվում սովորական մոդելի կանխատեսումներից:
Քաղաքականություն մշակողները նման կանխատեսումները օգտագործում են օդի աղտոտվածությանը հետևելու և առողջության հետ կապված վնասներից պաշտպանվելու համար. օդի աղտոտվածության պատճառով ասթմայի, սրտի հիվանդությունների և դեմենցիայի ռիսկերը աճել են:
Հետազոտողները Ավրորան վարժեցրել են եղանակային և կլիմայական վեց մոդելներից ստացված ավելի քան մեկ միլիոն ժամվա տվյալներով: Վարժեցնելուց հետո թիմը մոդելը կատարելագործել է ամբողջ աշխարհում աղտոտվածությունն ու եղանակը կանխատեսելու համար: Մոդելը տալիս է գլոբալ եղանակի և օդի աղտոտվածության կանխատեսումների տասնօրյա տվյալներ:

Հետագա հետազոտությունները ցույց կտան՝ «հիմնարար» AI մոդելները, որոնք վարժեցվել են տարբեր տվյալների հավաքածուներով (Aurora) ավելի լավ են գործում, քան մեկ տվյալների հավաքածուով վարժեցվածները (GraphCast):
 
 Ավելին՝ https://www.nature.com/articles/d41586-024-01677-2?utm_source