«Մեր երկիրը, մեր ապագան։ Հողերի վերականգնում, պայքար երաշտի և անապատացման դեմ» այս խորագրի ներքո հունիսի 5-ին աշխարհը նշում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը
05/06/2024
Ներկայումս աշխարհի հողերի մինչև 40%-ը դեգրադացված է, ինչը ազդում է ամբողջ աշխարհում մոտ 3,2 միլիարդ մարդու կյանքի որակի վրա: Ավելին, կանխատեսումները ենթադրում են, որ մինչև 2050 թվականը երկրագնդի բնակչության ավելի քան երեք քառորդը անմիջապես իր վրա կզգա երաշտի հետևանքները։
Մարդկանց պատճառած բնապահպանական վնասը մեծանում է, ինչը կարող է հանգեցնել այնպիսի լուրջ հետևանքների, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, էկոհամակարգերի կորուստը և հողերի անապատացումը: Մեր՝ որպես ներկա սերնդի պարտքն է պաշտպանել շրջակա միջավայրը և վերականգնել հողն ու բնությունը իրենց բնական վիճակին:
Մենք չենք կարող ժամանակը հետ տալ, բայց կարող ենք անտառներ աճեցնել, ջրի աղբյուրները և հողերը վերականգնել: Մենք սերունդ ենք, որը կարող է հաշտվել հողի հետ։
Հ․Գ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1973 թվականին հաստատված Շրջակա միջավայրի համաշխարհային օրը շրջակա միջավայրի վրա կենտրոնացած ամենամեծ միջազգային միջոցառումն է, որը համակարգվում է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) կողմից: Միլիոնավոր մարդիկ կառավարություններից, բիզնեսներից, քաղաքացիական հասարակությունից և կրթական հաստատություններից տարեկան մասնակցում են՝ իրազեկվածության բարձացմանը, ձեռնարկում են գործողություններ ուղղված բնապահպանական խնդիրները լուծելուն, պաշտպանելուն մոլորակի ապագան:
Մարդու ամենօրյա տնտեսական (հանքեր, անտառհատումներ, անտառային հրդեհներ և այլն) և զինվորական (զենքերի փորձարկումներ, պատերազմներ և այլն) գործունեությունը բնական միջավայրին վնաս է հասցնում: