29/05/2024
Մայիսի 23-ին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Կլիմայի ծառայությունը հյուրընկալել էր Էվրիկա դպրոցի 7-8 դասարանների աշակերտներին։
Այցի նպատակն էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Կլիմայի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա» հետազոտական աշխատանքի շրջանակներում ուսումնասիրությունների իրականացումը և տվյալների հավաքագրումը։
Այցի շրջանակներում ծառայության պետ Արթուր Գևորգյանը ներկայացրել է ծառայության աշխատանքները, տեղեկատվություն կլիմայի փոփոխության, դրա հետևանքների և կլիմայի վրա մարդու ազդեցության, կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականության միջոցառումների մասին, կլիմայի փոփոխության հիմնախնդիրները Հայաստանում և ամբողջ աշխարհում, որի հետագա ընթացքն ու հետևանքները տարեցտարի դառնում են անկանխատեսելի ու վտանգավոր մարդու առողջության և բնական համակեցությունների համար:
Ակտիվ հարց ու պատասխանների միջոցով երեխաները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները, տեղեկացվել կլիմայի փոփոխության դեմ իրականացվող պայքարի և հարմարվողականության ժամանակակից միջոցառումների մասին։