28/05/2024
Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 28-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 27-ի երեկոյան 20։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ հիմնականում դիտվել է նվազում, առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում. Դեբեդ գետի Այրում դիտակետում ջրի ելքը նվազել է 26 մ3/վ-ով և կազմել 214 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 մ3/վ), Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը կազմել է 75.5 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 175 մ3/վ), որը 10 մ3/վ-ով ավել է մայիսի 27-ի ժամը 20։00-ին դիտված ելքից, Փամբակ գետի Թումանյան դիտակետում ջրի ելքը մայիսի 27-ի ժամը 20։00-ի համեմատ նվազել է 11.2 մ3/վ-ով և կազմել՝ 61.4 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 120 մ3/վ), Տաշիր գետում ջրի ելքը բարձրացել է 13.1 մ3/վ-ով և կազմել՝ 28.3 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 85.4 մ3/վ)։
Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի ելքը 2024 թվականի մայիսի 28-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 16.0 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 42.4 մ3/վ), որը մայիսի 27-ի ժամը 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 4.4 մ3/վ-ով։
Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի ելքը մայիսի 28-ի 08։00-ի դրությամբ մայիսի 27-ի 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 6.5 մ3/վ-ով և կազմել է 86.0 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 124 մ3/վ)։
Կիրանց գետի Աճարկուտ դիտակետում ևս դիտվել է ջրի ելքերի նվազում և մայիսի 28-ի 08։00-ի դիտված ջրի ելքը կազմել է 6.90 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 20.4 մ3/վ):
Անցած գիշեր Լոռիում և Տավուշում դիտվել է անձրև, տեղումների քանակը Լոռիում կազմել է 7-13 մմ, Տավուշում՝ 3-7մմ։