AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Վերապատրաստման դասընթաց ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի մասնագետների ներգրավվածությամբ

24/05/2024

Մայիսի 14-ից 16-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի մասնագետները մասնակցել են «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված «ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 ստանդարտի և EA, ILAC փաստաթղթերի պահանջները» թեմայով վերապատրաստման դասընթացին:
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ուսուցանել «ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 ստանդարտի և EA, ILAC պահանջները» ստանդարտը, լաբորատորիայում ստանդարտի համապատասխան կառավարման համակարգի ներդրման համար։
Դասընթացի շրջանակներում ներկայացվել են ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտի ընդհանուր պահանջները, լաբորատորիաներին, անձնակազմին և կառավարման համակարգին ներկայացվող պահանջները, չափագիտական հետագծելիության, ստուգաչափման, մեթոդների վալիդացիայի, չափման անորոշության հաշվարկման մեթոդների, սխալանքի հաշվարկման, արդյունքների հուսալիության ապահովման, անհետևողական աշխատանքի կառավարման վերաբերյալ և մի շարք այլ հարցեր։
Դասընթացին մասնակցությունն ապահովվել է «ԵՄ -ն շրջակա միջավայրի համար․ Ջրային ռեսուրներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։

Դասընթացի ընթացքում դասընթացավարները մասնակիցներին տվել են առաջադրանքներ, իսկ ավարտին՝ կատարելով գիտելիքների ստուգում, հանձնել «ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 ստանդարտի և EA, ILAC պահանջները» ստանդարտի համապատասխան վկայականները:
Դասընթացից ստացված գիտելիքները կնպաստեն լաբորատորիայում «ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 ստանդարտի և EA, ILAC պահանջները» ստանդարտի համապատասխան ճիշտ կառավարման համակարգի ներդրմանը։


2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025