24/05/2024
Արբանյակային պատկերները և Ալյասկայի Բրուքս լեռնաշղթայի 75 տեղանքների ջրի նմուշառման արդյունքները ցույց են տալիս, որ գետերի ջրերը բյուրեղյա մաքուր կապույտից վերածվել են պղտոր նարնջագույնի, ինչը հավանաբար պայմանավորված է հավերժական սառույցի հալեցման արդյունքում առաջացած հանքանյութերով: Այս խնդիրը առաջին անգամ նկատել էին 2018 թվականին:
Ըստ փորձագետների Ալյասկայի գետերում ջրի բաղադրության փոփոխությունները կարող են ազդել խմելու ջրի որակի և ձկնաբուծության վրա` խոչընդոտելով ձկների միգրացիան դեպի ձվադրման տարածքներ։
Ջրի նմուշներ հավաքվել են նույնիսկ հեռավոր շրջաններից ուղղաթիռների օգնությամբ: Ջրի որոշ նմուշներում թթվայնության մակարդակը 2․3 է։ Այս շատ թթվային միջավայրը նպաստում է, որ որոշ մետաղներ ինչպիսիք են երկաթը, ցինկը, նիկելը, պղինձը և կադմիմումը անցնեն ջրային միջավայր, որն էլ առաջացնում է ջրի գույնի փոփոխությունը:
Տես ավելին՝ https://www.earth.com/news/alaskas-rivers-are-rusting-and-the-changes-are-visible-from-space