17/05/2024
Իսլանդիայում սկսել է գործել աշխարհում ամենամեծ գործարանը, որը նախատեսված է օդից ածխաթթու գազը ներծծելու և այն ժայռի վերածելու համար, հայտնել են շվեյցարական Climeworks-ը և իսլանդական Carbfix-ը։
Orca անվանումը ստացած այս գործարանը կարող է ամեն տարի օդից դուրս բերել 4000 տոննա ածխաթթու գազ, որը ըստ ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության հավասար է 870 ավտոմեքենաների արտանետումների տարեկան ծավալին։
Orca գործարանի կառուցումն արժեցել է 10-15 միլիոն ԱՄՆ դոլար։ Գործարանը բաղկացած է չորս միավորից, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու մետաղական տուփ՝ բեռնարկղերի տեսքով։ Օդը կոլեկտորի մեջ ներս քաշելու համար օգտագործվում են օդափոխիչներ, որտեղ զտիչ նյութի միջոցով ածխաթթու գազը կուտակվում է, այնուհետև ջերմաստիճանի բարձրացմամբ հավաքվում։ Բարձր խտացված գազը հավաքվելուց հետո խառնվում է ջրի հետ և ներարկվում 1000 մետր խորության վրա բազալտե ժայռի մեջ, որտեղ այն երկու տարում վերածվում է քարի։
Այս տեխնոլոգիան համարվում է կարևոր գործիք կլիմայի փոփոխության դեմ պայքարում, սակայն քննադատները պնդում են, որ այն չափազանց թանկ է և կարող է տասնամյակներ պահանջվել ամբողջ մասշտաբով կիրառելու համար։
Տես ավելին՝ https://www.theguardian.com/environment/2021/sep/09/worlds-biggest-plant-to-turn-carbon-dioxide-into-rock-opens-in-iceland-orca