AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մայիսի 14-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիա էին այցելել Երևանի N187 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները

17/05/2024

Մայիսի 14-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիա էին այցելել Երևանի N187 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները։
Այցի նպատակն էր իրականացվող «Իմ համայնքի բնապահպանական խնդիրները» դպրոցական նախագծային աշխատանքների շրջանակներում ծանոթանալ շրջակա միջավայրի մոնիթորինգի գործընթացին, մակերևութային ջրերում, մթնոլորտային օդում, հողերում որոշվող ցուցանիշներին, լաբորատորիայում իրականացվող անալիտիկ գործընթացներին, լաբորատորիայում առկա սարքավորումների աշխատանքին: