AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգում գտնվող և 2002 թվականից ի վեր քնած համարվող Ռուանգ հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով մոխրի և ծծմբի երկօքսիդի (SO2) սյուն

17/05/2024

Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգում գտնվող և 2002 թվականից ի վեր քնած համարվող Ռուանգ հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով մոխրի և ծծմբի երկօքսիդի (SO2) սյուն:
CAMS-ի գիտնականները հետևել են արտանետումների սյանը և հետազոտել դրա ազդեցությունը:

Ռուանգ հրաբուխի ժայթքումները սկսվել են ապրիլի 16-ին տեղական ժամանակով ժամը 21։45-ին։ Ապրիլի 17-ին դրան հաջորդել է ևս 4 ժայթքում, ինչը ստիպել է իշխանություններին տագնապի մակարդակը բարձրացնել երեքից մինչև չորս՝ քառաստիճան համակարգով: Ժայթքումից հետո Ռուանգ կղզում ապրող բոլոր 843 բնակիչները և մոտակա մեկ այլ կղզում ապրող ավելի քան 12 000 մարդիկ տարհանվել են։
Ժայթքումը նշանակալի էր․ մոխրի և SO2-ի արտանետումների սյան բարձրությունը հրաբխի գագաթից կազմում էր 15 կմ: Ժայթքումից արտանետված SO2-ը հայտնաբերվել է մի քանի արբանյակային սենսորների միջոցով:
Դիտարկումները ցույց են տվել SO2-ի ընդհանուր սյան բարձր արժեքներ: CAMS-ի վերլուծություններում ասվում է ապրիլի 17-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում մոխրի և SO2-ի մեծ սյան տարածման մասին՝ Ինդոնեզիայի և Մալայական թերակղզու միջով դեպի Հնդկական օվկիանոս և հասարակածային Աֆրիկա:

Ավելին https://atmosphere.copernicus.eu/ruang-roars-back-life-cams-tracks-its-impacts