14/05/2024
Մայիսի 8-ին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի լաբորատորիան ուսումնաճանաչողական այցի շրջանակներում հյուընկալել էր Եվրասիա ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներին։
Այցի նպատակն էր «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների դասընթացների ծրագրային պահանջներից ելնելով՝ ծանոթանալ ջրային ռեսուրսների և մթնոլորտային օդի նմուշառման փորձաքննության ընթացակարգերին և լաբորատոր սարքավորումներին։
Այցի ընթացքում աշակերտներին ներկայացվել է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի կարևորությունը և ցույց տրվել, թե ինչպես են օդի նմուշները հավաքվում և վերլուծվում լաբորատորիայում՝ աղտոտվածության մակարդակը գնահատելու համար:
Աշակերտներն ինֆորմացվել են նաև մակերևութային ջրերի և հողի որակի մոնիթորինգի կարևորության մասին և ստացել պատկերացումներ թե՛ դաշտում, թե՛ լաբորատորիայում նմուշներ հավաքելու և վերլուծելու համար օգտագործվող մեթոդների մասին:
Նրանք մեծ հետաքրքրություն են ցուցաբերել շրջակա միջավայրի վերաբերող թեմաների նկատմամբ։