AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագիր

25/12/2020


2020թ. դեկտեմբերի 18-ին ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում կայացավ ՄԱԶԾ կողմից կազմակերպված «Ջրային ռեսուրսների խոցելիության և էվապոտրանսպիրացիայի գնահատում ու կանխատեսում՝ հիմնված արբանյակային հեռազննման տվյալների վրա» խորագրով աշխատաժողովը, որի գործնական փուլը տեղի ունեցավ դեկտեմբերի 25-ին:
Միջոցառումը կազմակերպվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում:
Աշխատաժողովին մասնակցում էին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի Անտառների մոնիթորիգի, Հիդրոլոգիայի, Կլիմայի, Օդերևութաբանական ծառայությունների թվով 15 աշխատակիցներ:
Սեմինարի շրջանակներում քննարկվեցին արբանյակային հեռազննման տվյալների կիրառման հնարավորությունները կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման մեջ, խոցելիության գնահատման գործիքներն ու ալգորիթմները, ինչպես նաև արբանյակային պատկերների միջոցով փաստացի և պոտենցիալ էվապոտրանսպիրացիայի գնահատման հնարավորությունները։
Ս.թ. դեկտեմբերի 25-ին Ծրագրի շրջանակներում մասնակիցների համար իրականացվեց գործնական աշխատանք՝ ուղղված համապատասխան գործիքների և տվյալների հավաքածուի կիրառությանը՝ արբանյակային պատկերների միջոցով փաստացի և պոտենցիալ էվապոտրանսպիրացիայի գնահատման և կանխատեսման համար։
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի աշխատակիցներին այդ գիտելիքներն օգտակար կլինեն ինչպես կլիմայի փոփոխության ազդեցութան գնահատման, այնպես էլ ջրային բալանսի հաշվարկների և ագրոօդերևութաբանական կանխատեսումների համար:
Սեմինարի ավարտին մասնակցիների շնորհվեցին վկայականներ։

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025