AM RU EN

ԼՈՒՐԵՐ

23 ավտոմատ օդերևութաբանական կայաններ են տեղադրվել Երևանի և ՀՀ հինգ մարզերի օդերևութաբանական կայաններում

08/12/2020


ՄԱԶԾ «Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացումը Հայաստանի հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացման միջոցով» ծրագրի շրջանակում՝ «MicroStep-MIS» ընկերության 23 ավտոմատ օդերևութաբանական կայաններ են տեղադրվել Երևանի և ՀՀ հինգ մարզերի՝ Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Վայոց Ձորի և Արմավիրի, օդերևութաբանական կայաններում:

«MicroStep-MIS» ընկերության կողմից ներդրվել է նաև IMS CLDB ինտեգրված կլիմայական տվյալների բազան:

Բազայում ներառված են 23 օդերևութաբանական կայանների դիտարկումների տվյալները, ինչպես նաև Ապարանի ջրամբարի, Հրազդան, Մարմարիկ, Քասախ գետերի ավազաններում գործող վեց հիդրոլոգիական դիտակետերի դիտարկումների տվյալները: Նշված վեց հիդրոլոգիական դիտակետերը ԵՄ «Ջրային նախաձեռնություն +» ծրագրի շրջանակներում վերանորոգվել են ու վերազինվել վերջին սերնդի ջրի ռադարային մակարդակաչափերով:

IMS CLDB ինտեգրված կլիմայական տվյալների բազայի ներդրումից հետո կազմակերպության ներկայացուցչի կողմից 2020թ.-ի հոկտեմբերի 20-ին և դեկտեմբերի 4-ին անցկացվել է առցանց ուսուցում` նվիրված համակարգի կարողությունների և հնարավորությունների ծանոթացմանը և օգտագործման կանոններին:

Յուրաքանչյուր ավտոմատ կայան հնարավորություն ունի տվյալները կուտակել իր կուտակիչում (datalogger), ապա հաղորդել տեղադրված սերվերներին, որտեղ դրանք մշակվելու են, անցնելու են որակի ստուգում, արխիվացվելու են։ Համակարգի կառավարման ծրագրային ապահովումը թույլ է տալիս իրականացնել  տվյալների հավաքագրում, կոմպլեկտավորում, ՀՕԿ-ի ստանդարտներին համապատասխան հաղորդագրությունների ստեղծում, բաշխում, ինչպես նաև տվյալների և մետատվյալների կառավարում։

IMS CLDB ինտեգրված կլիմայական տվյալների բազան բազմաֆունցիոնալ հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն ավտոմատ կայաններից և դիտակետերից ստանալ և կուտակել տվյալները, այլ նաև իրական ժամանակում արտածել դրանք տարբեր ձևաչափերով, անհրաժեշտ տվյալները ներկայացնել գրաֆիկական տեսքով և այլն:

Հիշեցնենք, որ ՇՄ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, Շրջակա միջավայրի նախարարության ներքո և «Zoï բնապահպանական կազմակերպության» աջակցությամբ, որը Շվեյցարիայում գործող միջազգային հասարակական կազմակերպություն է՝ մասնագիտացած բնապահպանական տեղեկատվության, հաղորդակցության և կարողությունների զարգացման ոլորտում, ղեկավարում է ԿԾԱՇ-ի մշակումը: ԿԾԱՇ-ի հայեցակարգավորման և ստեղծման գործում ՀՀ-ին աջակցում են Համաշխարհային բանկը և Աղետների նվազեցման և վերականգնման գլոբալ կառույցը (GFDRR): ԿԾԱՇ-ի մշակմանն ուղղված աշխատանքներն ավելի համակարգված և արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվել է թեմատիկ-կլաստերային առցանց հանդիպումների շարք: Սպասվում են ևս երեք հանդիպումներ՝ «Աղետների ռիսկերի նվազեցում», «Ագրո (գյուղատնտեսություն և պարենային անվտանգություն)» և «Առողջապահություն, զբոսաշրջություն, էներգետիկա, տրանսպորտ, շինարարություն և այլն» թեմաներով:

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025