AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական դիտարկումներ․ 18.09 – 24.09

25/09/2023

Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները: 
Լեռնային շրջաններում կատարվել է աշնանացան ցորենի ցանք, նախալեռնային շրջաններում՝   նախացանքային  աշխատանքներ:
Առանձին հովտային շրջաններում կատարվել է առվույտի երրորդ հունձ, ամենուրեք շարունակվել է կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի, պտղատուների, խաղողի բերքահավաքը։ 
Եղանակային պայմանները նպաստավոր են եղել  բերքահավաքի համար։ 
Որոշ լեռնային և նախալեռնային շրջաններում դիտված տեղումները փոքր-ինչ բարձրացրել  են հողի խոնավությունը՝ բարելավվելով աշնանացան ցորենի ցանքի և նախացանքի աշխատանքները: