AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. 10.07 – 16.07

17/07/2023

Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում գտնվում են կաթնային, տեղ-տեղ՝ մոմային հասունացման, նախալեռներում՝ դեռ մոմային հասունացման փուլում է։
 Հովտային շրջաններում  շարունակվել է պտղատուների պտղի հասունացումը, կատարվել է բերքահավաք, կարտոֆիլի մոտ  դիտվել  է ծաղիկների թառամում, սկսվել է բանջարանոցային  մշակաբույսերի  հասունացումը  և  ծխախոտի տերևների առաջացումը։
Նախալեռնային շրջաններում շարունակվել է պտուղների հասունացումը, լեռնային շրջաններում՝ պտղի ձևավորումը, բանջարանոցային մշակաբույսերի և կարտոֆիլի ծաղկում, առանձին  շրջաններում  ծաղկումն  ավարտվել է։