AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՕԿ-ի 19-րդ կոնգրեսի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության հետ

07/06/2023

ՀՕԿ-ի 19-րդ կոնգրեսի շրջանակներում մայիսի 30-ին ՀՀ պատվիրակությունը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության հետ։
Քննարկվել են երկկողմանի համագործակցության հնարավորություններն ազգային հիդրոօդերևութաբանական կազմակերպությունների միջև։ 
Հանդիպման ընթացքում Իրանի օդերևութաբանական կազմակերպության (IRIMO) տնօրեն, ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Սահար Թաջբախշ Մոսալմանին հայտնեց, որ IRIMO-ն շահագրգռված է զարգացնել համագործակցությունը և պատրաստ է համագործակցության փոխըմբռնման հուշագիր ստորագրել ՀՄԿ-ի հետ։ Նա հավելեց նաև, որ Թեհրանում գործող Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տարածաշրջանային ուսումնական կենտրոնը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել մասնագետների վերապատրաստման հարցում։