AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն ապրիլի 25-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) տարածաշրջանային գրասենյակի անտառային գծով պատասխանատու Նորբերդ Ուինքլերի ղեկավարած պատվիրակությանը

27/04/2023

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն ապրիլի 25-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) տարածաշրջանային գրասենյակի անտառային գծով պատասխանատու Նորբերդ Ուինքլերի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էր նաև «Հայաստանում անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագրի ազգային համակարգող Ներսես Կյուրինյանը։
Ողջունելով ներկաներին՝ Լևոն Ազիզյանը շնորհակալություն է հայտնել ՊԳԿ ներկայացուցիչներին հանդիպման նախաձեռնության համար, ապա նշել, որ կենտրոնը պատրաստակամ է հետագա փոխգործակցության և ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքներում բարձր արդյունքների հասնելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանում անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագրի շրջանականերում «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի հետ հետագա գործողությունների քայլերը, մասնավորապես անտառների ազգային մոնիթորինգի և գույքագրման, ինչպես նաև նույն ծրագրի շրջանակներում նախատեսվող և իրականացվելիք անտառվերականգնման աշխատանքների մոնիթորինգի իրականացաման վերաբերյալ հարցերը։ 
Նորբերդ Ուինքլերը կարևորելով ՀՄԿ ՊՈԱԿ-ի անտառների մոնիթորինգ իրականացնելու մասնագիտական կարողությունները՝ նշել է, որ ծրագրի շրջանակներում ՀՄԿ ՊՈԱԿ-ի հետ նախատեսվում է կնքել համաձայնագիր՝ կատարված և կատարվելիք գործողությունների շարունակականությունն ապահովելու նպատակով: