AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (14-19.08.2022թ.)

Պայմանական նշաններ

Ուշադրություն
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 15-17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 2-4 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40...+42 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոտսոսի 14-19-ին սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00 ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

14.08.2022թ.

 Երևան քաղաքում՝

Օգոստոսի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 14-ի երեկոյան ժամերին սպասվում է  քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

 Օգոստոսի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, օգոստոսի 14-ի երեկոյան ժամերին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-17-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: