AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (08-13.08.2022թ.)

Պայմանական նշաններ

Ուշադրություն
Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

08.08.2022թ

 Երևան քաղաքում՝
Օգոստոսի 08-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 09-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 08-ին շրջանների զգալի մասում, 09-ին, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վրկ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 09-13-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:


 

Երևան քաղաքի օգոստոսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      40.4°C (2006թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         11.8°C (1974թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     24.0°C