AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (06-11.08.2022թ.)

Ուշադրություն

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

06.08.2022թ

 Երևան քաղաքում՝

Օգոստոսի 06-08-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Oգոստոսի 09-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է  քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 06-ին կեսօրից հետո, 07-08-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ:

Օգոստոսի 09-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 06-08-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: