AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (22-27.06.2022թ.)

Պայմանական նշաններ

22.06.2022թ

Երևան քաղաքում՝

Հունիսի 22-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ։ 23-27-ին կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Հունիսի 22-ի և 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-25-ին և 27-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը կնվազի 6-9 աստիճանով:

Երևան քաղաքի հունիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        38.3°C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          9.6°C (1963թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     21.4°C