AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (20-25.06.2022թ.)

Պայմանական նշաններ

20.06.2022թ

Երևան քաղաքում՝

Հունիսի 20-ի ցերեկը, 21-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը. 23-ի գիշերը և երեկոյան ժամերին, 25-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Հունիսի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ին կեսօրից հետո, 24-ին գիշերը և կեսօրից հետո, 25-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 21-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով:

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        35.2°C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան           8.5°C (2002թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան      20.8°C