AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (23-28.05.2022թ.)

Պայմանական նշաններ

23.05.2022թ.

Երևան քաղաքում՝
Մայիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ  սպասվում է  անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:
Մայիսի 25-ի ցերեկը, 26-28-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Մայիսի 23-ին ցերեկը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ  շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Մայիսի 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Երևան քաղաքի մայիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        32.20C (1989թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան            5.7 0C (1991թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       18.00C