AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (20.05-25.05.2022թ.)

Պայմանական նշաններ

20.05.2022թ.

Երևան քաղաքում՝
Մայիսի 20-ին կեսօրից հետո, 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի  գիշերը ժամանակ առ ժամանակ  սպասվում է  անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:
Մայիսի 21-22-ին, 23-ի գիշերը,  25-ի ցերեկը,  սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Հանրապետության տարածքում`
Մայիսի 20-ի  կեսօրից հետո  շրջանների զգալի մասում,  21-ի գիշերը` Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, բարձր լեռնային առանձին  գոտիներում  երեկոյան ժամերին սպասվում է թաց ձյուն։
Մայիսի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 23-ին կեսօրից հետո, 24-25-ին գիշերը և   կեսօրից հետո   շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին  հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝  մայիսի 20-ին 20-25մ/վրկ, մայիսի 23-25-ին՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը  կնվազի 5-8 աստիճանով, 21-ի ցերեկը , 22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքի մայիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        29.80C (2009թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան            5.7 0C (1999թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       16.70C