AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (02-07.10.2023թ.)

Պայմանական նշաններ

ՀԵԼԻՈԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

Երևան քաղաքում`  
Հոկտեմբերի 2-ի կեսօրից հետո, 3-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`  
Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին շրջանների զգալի մասում, 5-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-4-ին առանձին վայերում՝ ինտենսիվ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-4-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքի հոկտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      30.5°C (1999թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան            3.9°C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     16.2°C