AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (09-14.08.2023թ.)

Պայմանական նշաններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 10-14-ին, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Օգոստոսի 10-14-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝
Oգոստոսի 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-10-ին, 12-13-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14մ/վրկ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-3 մ/վրկ, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքի օգոստոսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      38.8°C (2006թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         13.5°C (1974թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     25.1 °C