AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (31.07-05.08.2023թ.)

Պայմանական նշաններ

ՀԵԼԻՈԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

Երևան քաղաքում՝
Հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-5-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-3-ին, 5-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-ին առանձին վայերում՝ ինտենսիվ։ Օգոստոսի 3-5-ին առանձին վայերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում 8-10 աստիճանով։

Երևան քաղաքի օգոստոսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      41.0°C (2011թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         11.7°C (1982թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     25.6 °C