AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (01-06.05.2023թ.)

Պայմանական նշաններ

Երևան քաղաքում՝

Մայիսի 1-ի ցերեկը, 2-3-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 1-ի ցերեկը, 2-3-ին շրջանների զգալի մասում, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է  անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 4-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։