AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (12-17.04.2023թ.)

Պայմանական նշաններ

 

Ուշադրություն
Ապրիլի 12-ի երեկոյան ժամերին և ապրիլի 13-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:


Երևան քաղաքում՝

Ապրիլի 12-ին կեսօրից հետո, 13-14-ին, ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ապրիլի 12-13-ին՝ քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Ապրիլի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին շրջանների զգալի մասում, 17-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 13-14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով։ Ապրիլի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 4-6 մ/վրկ, 12-14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 13-ին, 14-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     29.6°C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         -1.5°C (1997թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     11.6°C