AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (22-27.03.2023թ.)

Պայմանական նշաններ

Երևան քաղաքում՝
Մարտի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ին հնարավոր է, 27-ին սպասվում կարճատև անձրև: Հնարավոր է նաև ամպրոպ։

Հանրապետության տարածքում`
Մարտի 22-ի ցերեկը, 23-26-ին, 27-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 22-24-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8  աստիճանով:

Երևան քաղաքի մարտի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     21.6°C (2008թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         -4.5°C (1993թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     7.4°C